Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Լրագրողները նրան ջախջախեցին և՛ որպես լրագրող, և՛ որպես քաղաքական գործիչ

Լրագրողները նրան ջախջախեցին և՛ որպես լրագրող, և՛ որպես քաղաքական գործիչ
25.07.2023 | 21:19

Կարծում եմ՝ այս ֆորմատով սա Փաշինյանի վերջին ասուլիսն էր, և կգտնվեն մարդիկ, ովքեր խորհուրդ կտան նրան այլևս գետնին հավասարված վարկանիշով այսպիսի ասուլիս չանել կամ գոնե մոդերատոր ունենալ: Լրագրողները նրան ջախջախեցին և՛ որպես լրագրող, և՛ որպես քաղաքական գործիչ, իսկ որպես վարչապետ նա ինքն իրեն ջախջախեց:

Արդյունքում՝ հարցերի 99% Արցախ և ուրիշ ոչինչ:
Արցախի նկատմամբ աներևակայելի և հազիվ զսպվող ատելության դրսևորում:
Բանակցային և դիվանագիտական, ինչպես նաև քաղինտելեկտուալ կարողությունների զրոյական ունակություններ:
Արցախը ամեն գնով հանձնելու և ձեռքերը լվանալու անթաքույց երազանք:
Պատերազմի վախի արմատավորում, որը կդառնա իր իշխանությունը պահելու գործիք:
ՀայաՔվե-ի մասին գնահատականներ՝ առանց անունը տալու, ինչը նշանակում է՝ խուսափել անունը տալ, որ ավելի շատ չգովազդվի նախաձեռնությունը, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ նախաձեռնությունը մեծ թափ է հավաքել:
Ցեղասպանության ժամանակ արցախցիներին ՀՀ զինված ուժերի պաշտպանության փաստացի չտրամադրում:
Սովահարության վտանգից խուսափելու համար լոլիկ և այլ բանջարեղեն չաճեցնելու մեղադրանք, իսկ իրականում՝ ոչ ուղիղ ասելով, թե Աղդամի ճանապարհով սնունդ թող ստանան:
Մնացածը՝ հին ոճի մեջ, բայց՝ սնանկ ու սպառված:
Կինը տասնմեկ հազար հայ տղամարդկանց անվանեց դասալիք, այսօր էլ ամուսինը ջղաձգված վիճակում արցախցի կանանց մեղադրեց, ի տարբերություն իր կնոջ, Արցախը պատերազմի ժամանակ լքելու մեջ:

P.S. Այս երկիրը, եթե մինչև հիմա չի կործավել սրա կառավարման արդյունքում, ուրեմն էլ երբեք չի կործանվի:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3402

Մեկնաբանություններ